
Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալի պետ Զորի Սաղյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ բժիշկներն իրենց առջև դրված պարտականություններն ամբողջ ծավալով կատարում են:
«Մենք պատրաստ ենք եղել ընդունելու այդ ծավալով վիրավորներին: Կատարվել են վիրաբուժական, վնասվածքաբանական վիրահատություններ ամբողջ ծավալով: Մեզ մոտ ընդունված հիվանդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր», – հայտնեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արցախ