
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օգոստոսի 6-ին` ժամը 18.50-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ “կրծքավանդակի և որովայնի թափանցող վնասվածքներ` սրտի, ստամոքսի, ձախ երիկամի վնասումով, ներքին արյունահոսություն, հեմոռոգիկ շոկ` ծանր աստիճանիե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Լուսինե Դավթյանը, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել է ամուսինը: Նույն օրը, ժամը 23.00-ին, Լուսինե Դավթյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Դավթյանին, ամուսնու եղբոր` 35-ամյա Արտակ Ա.-ի տանը, ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցրել և վնասվածքները պատճառել է ամուսինը` 37-ամյա Արսեն Ա.-ն:
Քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` “Դիտավորությամբ առողջությանը մարմնական վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ”: Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: