Սասուն Միքայելյանը քիչ առաջ ընտրողների հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնեց Արցախ։
Հրամանատարը վերջին օրերին կապի մեջ էր Պաշտպանության նախարարության հետ։ Այսօր ՊՆ-ից ստացված զանգից հետո նա կամավորների հետ մեկնել է ճակատ։
Քարոզարշավը շարունակվում է, թիմն աշխատում է ամբողջ ուժով։ Հրամանատարը հնարավորության դեպքում կմիանա քարոզարշավին։Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը: