Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Քյութահյա նահանգում երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Քյութահյայի Չավդարհիսար շրջանում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ։ Ցնցումների հետևանքով ավերածություններ և տուժածներ չեն գրանցվել:



















































































