ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՌԴ ԱԳ նախարարությունը մշակում է երկրի արտաքին քաղաքականության նոր կենցեպցիան:
Այս մասին հայտնում է Լենտա-ն` հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Ըստ նախարարի` այդ կոնցեպցիայի հիմքում «բազմաբևեռ աշխարհի ճարտարապետությունն» է, որը հիմնվելու է իր կատարելատիպային տեսքով առաջատար ուժային կենտրոնների գործակցության վրա` ի շահ գլոբալ խնդիրների կարգավորման:
Լավրովը հավելել է, թե անհնարին է բոլոր հարցերին միանգամից պատասխանել, քանի որ ներկայիս միջազգային հարաբերություններում բազմաթիվ անհայտներ կան` հավելելով, որ ամեն բանի հիմքում պետք է դրվի գործակցային հարաբերությունները: