
Օգոստոսի 6-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Շրջանային փողոցի թիվ 2/5 տանը հրդեհ է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.14-ին, սկսել է այրվել Շրջանային փողոցի թիվ 2/5 տան սենյակներից մեկը: Հրդեհի առաջացման պատճառները և վնասի չափը պարզվում են: Հրդեհը մարվել է ժամը 22.40-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ: