Բակային տարածքներում շարունակվում են նկարազարդման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման տարեկան ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև բակային տարածքների ձևավորման ուղղությամբ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակային տարածքներում իրականացվում են նկարազարդման աշխատանքներ: Աշխատանքները հիմնականում իրականացվում են վարչական շրջանների կողմից: 
2013թ. ծրագրով նախատեսվում է նկարազարդել ևս 241 բակային տարածք: Դրանցից 148 -ում աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Նշենք, որ նախորդ տարի մայրաքաղաքում նկարազարդվել էր 215 բակային տարածք: 
Նկարազարդումների համար թիրախային տարածքները ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերն են: Պատկերազարդումների թեմաները հայկական էպոսի և հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներն են, նաև կերպարներ ու դրվագներ սիրված մուլտֆիլմերից ու հայկական բնաշխարհի պատկերներից, որոնք նաև դաստիարակչական նշանակություն ունեն: Որոշ դեպքերում աշխատանքները լրացվում են հետաքրքիր դեկորատիվ լուծումներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս