Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում լարվածությունը նվազել է. ՀՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է: Արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Իսկ Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից և նշում, որ արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Իսկ Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել:

ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:




Լրահոս