Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

Հայաստանի հավաքականից  առաջինը մեկնարկեց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին:

1/8-ում Անուշը մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:

Ապրիլի 9-ին ռինգ են դուրս եկել  նաև 64 կգ Հովհաննես Բաչկովնը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս