Մեր բանակը տարածաշրջանի միակ հաղթանակած բանակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:
Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՚ նախարարը նշեց, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: ,Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է՚ ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից”,- ասաց Ս.Օհանյանը: Նախարարն անդրադարձավ նաև ՊՆ կողմից մշակված “ՎԱՀԱԳՆ” վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ՚ թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:




Լրահոս