
Հայաստանի ԱԻՆ-ը, “Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ” հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու մանկական հիմնադրամը, ինչպես նաեւ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը համատեղ օգոստոսի 9-ին, կազմակերպում են “Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցերի ուղղությամբ ջանքերի համատեղում եւ համակարգումե թեմայով աշխատաժողով։
Միջոցառման նպատակն է վեր հանել եւ քննարկել երկրում արտակարգ իրավիճակների ոլորտում եւ ԱՌՆ գործընթացներում համայնքային մակադակով առկա գենդերային խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիները եւ մշակել համապատասխան գործողությունների պլան՝ գենդերային հարցերը ներառելով ԱՌՆ քաղաքականության, ծրագրերի եւ նախագծերի պլանավորման, իրականացման եւ գնահատման փուլերում:
Աշխատաժողովին ներկա կլինեն ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն եւ Եվրամիության Հայաստանի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։