
Զինծառայող Արտաշես Սուլեյմանյանը վիրավորվել է ապրիլի 2-ին` զորամասում: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ վիրավորվել է ոտքից և ձեռքից: Նրա միակ ցանկությունն ապաքինվելն ու դիրքեր գնալն է:

Ապրիլի 2-ի առավոտյան ականանետից վիրավորվել էր զինծառայող Սամվել Գալստյանը: «Ամբողջ գիշեր հարձակվել են, դիվերսիան հետ ենք մղել, զոհ են թողել, գնացել են, էլի առավոտ եկել են», -պատմեց նա:

Զինծառայող Հարություն Աբեղյանը ևս այդ օրն է վիրավորվել: «Կուզեմ առողջանամ, գնամ ընկերներիս մոտ», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Հովսեփ Հովսեփյան
Արցախ