Նարեկ Սարգսյանը ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Այդ տեղեկությունը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ ձեռնպահ մնալով մանրամասներ փոխանցելուց:























