
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կայցելի Ադրբեջան և Վրաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:
Հռոմի պապը Վրաստան և Ադրբեջան է այցելելու այդ երկրների կրոնական և քաղաքական իշխանությունների հրավերով: Երեկ հայտնի դարձավ նաև, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստան կայցելի ս.թ. հունիսի 24-26-ը: