
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, փականների տեղադրման, պրոֆիլակտիկ վերանորոգման, գազի արտահոսքի վերացման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից մինչեւ ժամը 21:00–ն դադարեցվելու է Նորք Մարաշ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը:
“ՀայՌուսգազարդ”-ից հայտնում են, որ կդադարեցվի, մասնավորապես, Նորքի Այգիների թիվ 180-ից մինչեւ 238, Արմենակյան փողոցի թիվ 42-ից մինչեւ 60 հասցեների, Հովսեփյան, Դավիթ Բեկ, Նորքի 1-ին, 2-րդ, 5-րդ, Նորք Մարաշի 4-ից մինչեւ 17 փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: