Ղարաբաղյան պատերազմի վետերանները զինվորների կողքին են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով հավաստել է, թե վետերանները սահմաններում են ու զինվորի կողքին։ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ կազմակերպության հայտրարության մեջ նշվում է.

«Արցախի մարտընկերների հետ պաշտպանած ու ազատագրած ԼՂՀ հյուսիսային ու հարավային սահմաններում ապրիլի լույս 2­ի գիշերը թշնամու ձեռնարկած աննախադեպ հարձակման մասին տեղեկանալուն պես, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը, պատերազմի ճանապարհներով անցած իր մարտիկների անունից դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, մեկնել է առաջնագծի հարավարևելյան հատված, որտեղ ժամկետային, պայմանագրային զինծառայողներից ու կամավորագիրներից կազմված ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է հրամանատարությունից ստացած առաջադրանքներ ու օպերատիվ իրավիճակից բխող հանձնարարություններ:

Միաժամանակ, զինվորական տարբեր մասնագիտությունների արհեստավարժ, փորձառություն ունեցող կամավորագիրները հրամանատարության որոշմամբ կցվել են համապատասխան ստորաբաժանումներին և դիրքապահ մարտիկների հետ միասին պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիրները: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը, համախմբելով նախկին կամավորականներին ու նրանց ճանապարհն ընտրած երիտասարդներին, հավաստիացնում է, որ ունկնդիրն ու կատարողը լինելով այս նորօրյա վերազարթոնքի հրամայականի, ունի անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ` անկախ ռազմական ու քաղաքական իրավիճակի զարգացումներից, աննահանջ կանգնելու իր նվաճած սահմաններում և դրանք պաշտպանող Հայ զինվորի կողքին»:




Լրահոս