
«Եռաբլուր» պանթեոնում ավարտվեց «Լռության երթը»՝ ի հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների: Երթի մասնակիցները, որոնց թվում կային նաև զինծառայողներ, ծաղիկներ դրեցին զոհված զինծառայողների շիրիմներին: Տեղի ունեցավ նաև հոգեհանգստի կարգ տեղի ունեցավ:
Պանթեոնում հնչեցին շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների անունները: Հիշեցնենք, որ երթը մեկնարկել էր Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և բազմամարդ էր: