Տաք ջրում անչափահասի բռնաբարության մեջ կասկածվողները ձերբակալվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող “Տաք ջուր” հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա ճանապարհային ոստիկան Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը ձերբակալվել են: Այդ մասին “Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: 
Ինչպես “Փաստինֆո”-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երիտասարդները երեխային նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ ,Տաք ջուրե, որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։ Ընդ որում, տղաները եղել են երեքով, սակայն աղջկա բռնաբարության գործով անցնում են վերը նշված 2-ը։: 




Լրահոս