
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Հովհիկյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել իտալացի Սալվատորե Կավալարոյի նկատմամբ: Նրա հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 12-ին:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի մյուս անդամ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պարտվեց Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանին:
Լուսանկարը` ՀԲՖ մամուլի ծառայության էջից
ՀԱՕԿ լրատվության բաժին