Ռուս հրապարակախոս, քաղաքական գործիչ Եվգենի Տինյանսկին հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին: Նա հոդվածում իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին:
«Հայաստանն ինձ օտար չէ: Ես երկու տարի աշխատել եմ հայերի հետ: Դոնբասում առաջին զոհը հայ էր` Ռուբեն Ավանեսյան: Ես նրան ճանաչում էի 9 տարի: Նույնիսկ մի քիչ հայերեն եմ խոսում»,- հոդվածն այսպես է սկսել հրապարակախոսը:
Եվգենի Տինյանսկին նշել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե ով ով է միջազգային արենայում և հավելել, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են հավատարիմ մնալ իրենց համար անցանկալիների ոչնչացման քաղաքականությանը:
«Մենք բոլորս Արցախի կռվողներից պետք է օրինակ վերցնենք: Ես մեր հայ ընկերներին ցանկանում եմ երկու հայկական պետականությունների միավորում: Արցախը կրկին ապացուցեց, որ արժանի է միջազգային ճանաչման», նշել է նա: