Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված երեխաներն աստիճանաբար կազդուրվում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ընդգծեց, որ երեխաներն ապրիլի 11-ին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք: «Երեխաների վիճակն արդեն կայուն է: Մենք այսօր փոխել ենք Գևորգի վիրակապերը, Վարդանի վիրակապերը երեկ էինք փոխել: Վաղը երեխաները կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք», նշեց Մարգարյանը:
Նա հավելեց, որ առաջիկա օրերի ընթացքում արդեն երեխաներին կնստեցնեն, որոշ ժամանակ անց նրանք կսկսեն քայլել ու կպատրաստվեն հիվանդանոցից դուրս գրվելուն: