
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ողջունել են Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանված հրադադարի մասին համաձայնագիրն ու համաձայնության եկել նպաստել Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում և տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: