
Անվտանգության վատթարացման հետ կապված տարածաշրջանային կոնֆլիկտները, ինչպիսին սիրիական և ուկրաինական ճգնաժամերն են, բարդացնում են միջուկային զինափաթման հարցով աշխատանքը: Այս մասին ասվում է Հիրոսիմյան հռչակագրում, որն ընդունվել է Հիրոսիմայում «Յոթնյակի» ԱԳՆ ղեկավարների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս պատմական հանդիպմանը մենք հաստատում ենք մեր նվիրվածությունն առավել աշխարհի որոնմանը բոլորի համար, ինչպես նաև առանց միջուկային զենքի աշխարհի համար պայմանների ստեղծմանը»,-ասվում է փաստաթղթում:
«Ոչ մի պետություն չպետք է միջուկային փորձարկումներ իրականացնի»,-նշվում է Հիրոսիմյան հռչակագրում: