«Ոչ մի թիզ հող թշնամուն». երևանցիները պատրաստ են մեկնել մարտի դաշտ. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ հակառակորդին դիմագրավելու և սեփական հողերը պաշտպանելու համար հայ ազգն ունակ է համախմբվելու: Իրավիճակի սրմանը զուգահեռ այս օրերին սահման էին մեկնել մեծ թվով կամավորականներ:

Համախմբվածություն է տիրում նաև սահման չմեկնած, սակայն իրադարձություններին քաջատեղյակ երևանցիների մոտ: ArmLur.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ մեր համաքաղաքացիները ոչ մի դեպքում պատրաստ չեն նույնիսկ մեկ թիզ հող զիջել թշնամուն և դրա համար պատրաստ են մեկնել առաջնագիծ և կարողությունների չափով օգտակար լինել:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս