
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկի շրջանում մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել ոստիկանության շենքի վրա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
ՆԳՆ տվյալների համաձայն՝ ահաբեկիչներից մեկը լիկվիդացվել է, երկրորդը հասցրել է պայթեցնել իրեն:
Իրավապահների աշխատակիցների գործողությունների պատճառով ահաբեկիչները ստիպված են եղել ժամանակից շուտ պայթեցնել «մահապարտի գոտիները»:
Նշվում է, որ դեպքի արդյունքում տուժածներ չկան: Այժմ Ստավրոպոլի երկրամասում կոնտրահաբեկչական ռեժիմ է հայտարարված: