«Զինված հանցախմբի» գործով ձերբակալությունից մեկ օր առաջ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրված ազատամարտիկն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  առավոտյան ազատ է արձակվել Նորք-Մարաշում «վնասազերծված» զինված հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը: Այս մասին ArmLur.am-ի զրույցում նշեց Մարտիրոսյանի պաշտպան Լիաննա Բալյանը:

Վերջինս հայտնեց, որ  իր պաշտպայալն ազատ է արձակվել բավարար ապացույցների բացակայության հանգամանքով: Մինչ այդ Մարտիրոսյանի կալանքի ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել էր:

Նշենք, որ ազատամարտիկը ձերբակալվել էր 2015 թվականի դեկտեմբերին, իսկ դրանից մեկ օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից մեդալ էր ստացել:

Լուսանկարը` A1+-ի:




Լրահոս