«ԱրմենՏել» ՓԲԸ կոչ է անում բաժանորդներին զգուշանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) կոչ է անում բաժանորդներին զգուշանալ անհայտ ինքնությամբ բաժանորդների հաշվեկշռին «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայության միջոցով գումար փոխանցելուց կամ վերալիցքավորում կատարելուց՝ կարեկցանքից դրդված: Հավանական է` նման աջակցության խնդրանքով դիմող անձիք զբաղվում են խարդախությամբ:

Ընկերությունը նաև կոչ է անում բաժանորդներին հեռախոսային խոսակցության միջոցով տեղեկություններ չհաղորդել ԼՂՀ տարածքում գտնվող անձանց և նրանց գտնվելու վայրի վերաբերյալ: Անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ է զգուշանալ հեռախոսային խոսակցության միջոցով նմանատիպ կամ ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելուց, որը կարող է պարունակել ռազմական և երկրի անվտանգության հետ կապված գաղտնի տեղեկություններ:

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ




Լրահոս