
«Համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրում ներդրումներ կլինեն, նոր աշխատատեղեր կբացվեն, որն էլ կլուծի արտագաղթի խնդիրը»:
Որքան ենք արդեն հոգնել իշխանության ներկայացուցիչների այս նույն երգը լսելուց: Տարիներ շարունակ ՀՀԿ-ականները երգում են, որ ներդրումներ են արվում, բայց այդ ներդրումները հավանաբար միայն իրենց գրպաններն են գնում, երգում են, որ աշխատատեղեր կբացվեն, բայց գործազրկությունը շարունակում է ավելանալ, աղքատության ծավալները կրճատվելու փոխարեն ավելանում են: Իսկ այդ «բացված» աշխատատեղերն էլ ժողովրդի մի մասին տալիս են միայն ողորմելի աղքատավարձեր, որոնցով նույնիսկ գոյատեւել անհնար է: Երգում են արտագաղթի խնդրի լուծման մասին, իսկ արտագաղթը շարունակվում է: