ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 11-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սեզար Լորենսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի 2-րդ հատվածի շինարարական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Նշվեց, որ պայմանավորվածության համաձայն հիմնանորոգվող ճանապարհի 2-րդ հատվածում ևս, ինչպես առաջին հատվածի դեպքում էր, ճանապարհը կբաժանվի չափաբաժինների և շինարարական աշխատանքները կընթանան հատվածաբար։
Անդրադարձ եղավ նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի առաջին հատվածի շինարարական աշխատանքներին։ Շինարարական աշխատանքների իրականացման և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով արդեն հայտարարվել են միջազգային մրցույթներ: Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 20-ը, իսկ տեխնիկական հսկողության ծառայությունների մրցույթի առաջին փուլի հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ապրիլի 19-ն է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն