«Մուրացան» զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 39 վիրավոր. 3-­ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 39 վիրավոր, որոնցից 36­ը զինծառայող են, 3­ը` Երկրապահ կամավորական միության անդամներ: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-­ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը:

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 7 զինծառայողներ, որոնցից 3-­ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 4-­ինը` կայուն ծանր»,­ասաց Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօր հիվանդներ չեն ընդունել։ «Երեկ ընդունել ենք մեկ կամավորականի` թեթև վիրավորումով։ Դուրս գրվողներ չեն եղել, սակայն եղել են վիրավորներ, որոնք վերակենդանացման բաժամունքից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ»,­ հավելեց հոսպիտալի փոխտնօրենը:

Արտաշես Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ իրենց է այցելել ՀՀ առողջապահության նախարարը, ում հետ քննարկել են վերակենդանացման բաժանմունքի հիվանդների բուժման հարցերը։ Հարցին ի պատասխան, թե վիրավորներից քանիսը հետագայում կունենան հաշմանդամության խնդիր, Խաչատրյանը նշեց. «Երբ արդեն նրանք անցնեն վերականգնողական փուլ, նոր պարզ կլինի, հիմա կդժվարանամ ասել»:




Լրահոս