
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է “Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար” խորագրի ներքո:
Համաժողովին մասնակցելու են շուրջ 50 պետությունների կրթության նախարարներ, նախատեսվում են մի շարք կարևոր քննարկումներ՝ ներառական հասարակություն կառուցելու և ժողովրդավարական անվտանգություն ապահովելու գործում կրթության, որպես առանցքային գործոնի վերաբերյալ:
Համաժողովի ավարտին ակնկալվում է “Կրթության միջոցով ժողովրդավարության ապահովում” հռչակագրի ընդունումը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բաշխյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը: