Armenian text to speach

Բելգիահայերն Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ապրիլի 10­ ին կայացել է Բելգիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի բողոքի ցույցը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին Անտվերպենում գործող «Նուարդ» մշակութային միության մամուլի ծառայությունից՝ նշելով «Հայկական եռագույնով ու բազմաթիվ ցուցապաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Մենք Արցախ ենք», «Ղարաբաղը մերն է», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Արցախից», «Ալիեւ՝ ահաբեկիչ» եւ այլն, բելգիահայերը համերաշխություն ցուցաբերեցին Արցախի արդարացի պայքարին, պատրաստակամ եղան առաջին իսկ կանչի դեպքում մեկնել ռազմաճակատ:

Չնայած ոստիկանների աչալուրջ հսկողությանը, Ադրբեջանի դեսպանատան մուտքի մոտ ցուցարարներից մեկը դրեց «Կոկա­կոլա»­ի շիշ՝ որպես հավաստում այն բանի, որ անգամ վերջինս տարիքով մեծ է «դարավոր» Ադրբեջանից»:




Լրահոս