ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ու կինս ապրում ենք երկուսով: «Փարոս» համակարգի անդամ ենք, որի բալերը 31,5 տոկոս են: Ես ստանում եմ ընդամենը 28.000 դրամ թոշակ: Ունեմ աչքի կատարախտ հիվանդություն: Կարո՞ղ եմ պետպատվերով կամ գոնե որոշակի զեղչով վիրահատվել:

Լյովա Նազարյան (66 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության արտոնություններից կարող են օգտվել ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված ՀՀ բոլոր քաղաքացիները եւ ընտանեկան (աղքատության) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները: Քանի որ ձեր ընտանիքը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում եւ ունի 31.05 միավոր, հետեւաբար ընդգրկված չէ վերոնշյալ խմբերից որեւէ մեկում եւ, ցավոք, չի կարող օգտվել սահմանված արտոնություններից:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարինե Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցավալի է, որ նման կարիքներ ունեցող շատ ու շատ մարդիկ, որպես կանոն, անտեսված են պետության կողմից: Այն դպքում, երբ հասարակության այդ խավի ներկայացուցիչները հիմնականում հույսները դնում են թեկուզ չնչին օգնության ու դեղորայքի վրա: Մինչդեռ հայրենի կառավարությունն առաջիկայում ծրագրում է անցնել սոցիալական աջակցության նոր համակարգի, ինչի արդյունքում շատերը զրկվելու են անգամ  ներկայիս օգնությունից:




Լրահոս