
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Գովելյանը գոհ չէ, Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքից:
«Եթե հաշվի առնենք իմ անձնական կարծիքը, ապա բնականաբար գոհ չեմ գրանցածս 174 կգ արդյունքից: Սակայն հաշվի առնենք, որ այս տարի մեզ համար հիմնական կարևորությունը թիմային հաշվարկով մասնակցելն էր, ինձ էլ հաջողվեց 50 միավոր վաստակել, ապա գոհ եմ: Իսկ ինչ վերաբերում է վերջին մոտեցմանս, երբ չբարձրացրի 100 կգ կշռող ծանրաձողը, ես մարզումների ժամանակ կրծքիս բարձրացնում եմ 105 կգ: Գուցե չստացվելու պատճառն այն էր, որ շատ ինքնավստահ էի: Սովորաբար ես կաղում եմ կրծքից վերցնելիս»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Գովելյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 53 կգ քաշային կանանց պայքարի ընդհանուր հաշվարկում Աննա Գովելյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Գովելյանը B ենթախմբում առաջին տեղում էր:
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին