Հրապարակ. Դատական կարգադրիչներին ձերբակալել են խարդախության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ ոստիկանության լրատվականից հաստատեցին, որ օրերս ձերբակալվել են Դատական դեպարտամենտի 3 աշխատակիցներ՝ Բորիկ Արիկյանցը, Արմեն Ավագյանը  եւ Արսեն Միրզոյանը: Նրանք 3 տարբեր դատարաններում դատական կարգադրիչների ստորաբաժանման պետեր են:
Ոստիկանության քննչական  վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ խարդախության եւ չհրամանագրված աշխատակիցներ ունենալու մեղադրանքով:
Քանի որ նրանց անմիջական ղեկավարը Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն է, մեզ ասացին, որ նա չէր կարող տեղյակ չլինել, մասնավորապես՝ չհրամանագրված աշխատողների մասին, քանի որ ինքն է նշանակում նրանց եւ ինքն էլ հսկում է նրանց աշխատանքը:




Լրահոս