
“ԼՂՀ զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ իր հավաստի տեղեկություններով՝ ապրիլին իր որդու ծառայած զորամասում ևս մեկ զինվոր է ինքնասպան եղել. “Այն, ինչ ինձ ասել են, հաստատ է։ Եվ ես, ինչպես իմ տղայի, այնպես էլ ապրիլին ինքնասպան եղած զինվորի դեպքի հետ կապված, անպայման գնալու եմ այդ զորամաս։ Անգամ ինձ տեղեկություն է հասել, որ ապրիլ ամսվա դեպքի հետ կապված՝նույն զորամասից ևս մեկ հրամանատարի՝ Սմբատ Գրիգորյանին, պաշտոնից հեռացրել են։ Ասում են, որ կատարվածը բարդել են այդ հրամանատարի գլխին։
Հիմա այլ բան չեն ասում, քանի որ զորամասում լարված վիճակ է”։ “Ժողովուրդ”-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ քննչականի մամլո ծառայությունից։ Ծառայության ավագ սպա Մերի Մարզպանը հաստատեց, որ նույն զորամասում ապրիլի 19-ին նման դեպք արձանագրվել է. “Ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած զինվորը Երևանի բնակիչ Րաֆֆի Մարաշյանն է եղելե”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ այսօրվա համարում