Հրապարակ.Բենզալցակայանների տեղադրման եվ շահագործման հետ կապված օրենք գոյություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Պարզվում է՝ բենզալցակայանների տեղադրման և շահագործման հետ կապված որևէ նորմատիվ ակտ, օրենք, կանոնակարգ մեզանում գոյություն չունի։ Առայսօր առաջնորդվում են սովետական օրենսդրությամբ և համառորեն չեն ընդունում նորը՝ ժամանակակիցը։ Պատճառը փնտրեք բենզալցակայանների սեփականատերերի ցանկում։
 
Տարիներ առաջ մի քանի փորձ է արվել՝ օրենքի նախագիծ մշակելու, բայց դրանք բոլորը կառավարությունը չի հաստատել, և դրանք ԱԺ չեն հասել։ Բանն այն է, որ Երևանի քադաքապետարանը տարիներ շարունակ բենզալցակայանների կամ բնակելի շենքերի թույլտվություններ է տվել անթույլատրելի վայրերում՝ միմյանցից ոչ թույլատրելի հեռավորությամբ։ Նման վիճակ է,օրինակ, Հերացի փողոցի վրա, Կոմիտասումե”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝  այսօրվա համարում




Լրահոս