Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոք է ներկայացրել գերմանական Մայնց քաղաքի դատախազություն իրեն ծաղրած երգիծաբան Յան Բեմերմանի դեմ, ով ZDF հեռուստաալիքի եթերում երգիծական բանաստեղծություն էր կարդացել թուրք նախագահի մասին, փոխանցում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի ազգային հեռուստատեսության եթերում հնչած բանաստեղծության մեջ հաղորդավարը ծաղրել է թուրք նախագահին և նրա քաղաքականությունը՝ քրդերի և քրիստոնյաների դեմ:
Դեպքից հետո Մայնցի դատախազությունը հետաքննություն է սկսել Բեմերմանի դեմ, իսկ Թուրքիայի կառավարությունը պահանջել է քրեական գործ հարուցել: Էրդողանին վիրավորելու համար իր ներողությունն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: