
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը վերջին տասն օրերին հայ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ Հայաստանի համար այս օրհասական պահին նա անհետացել էր: Նալբանդյանի պաշտոնական հայտարարագիրն ուսումնասիրելով՝ կարելի է ասել, որ նա այդքան էլ շատ գումար չունի, որպեսզի ասենք՝ «փողերը վերցրել, հայդե Փարիզ է փախել»:
Նալբանդյանը հայտարարագրել է ընդամենը 9 մլն 620 հազար դրամ եւ 63 հազար 300 եվրո դրամական միջոց: Նախարարի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 592 հազար դրամ: