
Սիրիական Հոմս քաղաքում Մոսկվայի ժամանակով ժամը 01.29-ին ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող Մի-28H ուղղաթիռ է կործանվել: Անձնակազմի երկու անդամները զոհվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Զոհված օդաչուների մարմինները տարհանվել են կործանման վայրից և տեղափոխվել Հմեյմիմ ավիաբազա:
«Անձնակազմի երկու անդամները զոհվել են: Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ զոհված օդաչուների մարմինները հայտնաբերվել են, և այժմ գտնվում են Հմեյմիմ ավիաբազայում: Վթարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ուղղաթիռի վրա հրդեհի ազդեցություն չի եղել»,-ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: