
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: