
Թուրքիայում 6 մարդ է վիրավորվել հրթիռակոծության հետևանքով: Սիրիայի տարածքից 3 հրթիռ է արձակվել, փոխանցում է Reuters-ը:
Հրթիռակոծության է ենթարկվել թուրքական Քիլիս քաղաքը:
Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում, տեղի բնակիչներին տարհանել են:
Sabah պարբերականը հայտնում է, որ քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: