Մեկ զինծառայող է զոհվել, առնվազն 25 մարդ վիրավոր է թուրքական Դիարբեքիր նահանգի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Ռազմաբազայի մոտ ականապատ մեքենա է պայթել:
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսների խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել են հարևան շենքերը:
Պայթյունն ահաբեկչություն են որակել: Hurriyet պարբերականը հայտնում է, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը: