Եթե բանակցային սեղանի շուրջ չկա ԼՂՀ ներկայացուցիչ, ուրեմն չկա ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություն. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանըսոցցանցի իր էջում գրել է.

«ԼՂՀ հարցի կարգավորման որևէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է:

Մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրել են մի մեծ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Մեր բանակի սխրանքը դիվանագիտական ճակատում չպետք է տանուլ տրվի. Հայաստանի ներկայացուցիչը չպետք է նստի ԼՂՀ հարցի կարգավորման որևէ բանակցային սեղանի շուրջ, որտեղ ներկա չէ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:

Ալիևը երկար ժամանակ լկտիորեն բոյկոտում էր բանակցային պրոցեսը ու նաև դրա արդյունքում ստացավ հարձակման «դաբրո»: Բանակցային խնդրարկուի կարգավիճակը մեզ կբերի նոր «4-օրյա» կամ գուցե ավելի երկարատև պատերազմի:

Ազգային մեր համախմբումը պետք է ծառայեցվի կոնկրետ բանաձևի կենսագործման. եթե բանակցային սեղանի շուրջ չկա ԼՂՀ ներկայացուցիչ, ուրեմն չկա ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություն:

Եթե բանակցություն, ուրեմն այն պետք է լինի իրոք բանակցություն:

Եթե ոչ՝ à la guerre comme à la guerre (պատերազմում՝ ինչպես պատերազմում):




Լրահոս