
Վրաստանի Հանրապետության տարածքում` Դմանիսի քաղաքից 11 կմ արեւմուտք, օգոստոսի 8-ին, ժամը 11.24-ին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի “ՍՊԾ” գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.32 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.06 աստիճան: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ զոհեր, տուժածներ եւ ավերվածություններ չկան: