ԼՂ հարցում Օբամայի լռությունը ամրապնդում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ է, որպեսզի ԱՄՆ իշխանություններն իրենց թույլ տան անտեսել այն, գրում է The Washington Post-ը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին բռնկված հակամարտությունը գրեթե վերածվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի: Իսկ ԱՄՆ իշխանությունները սահմանափակվեցին միայն արյունահեղությունը դադարեցնելու կոչեր անելով այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վճռական քայլերի դիմեց։

Հոդվածագիրները զարմանք են հայտնում այդ հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկկողմ համագործակցության բացակայության փաստի կապակցությամբ, քանի որ 1994-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում պետությունները շարունակում են շփվել։  Հիմա ժամանակն է համակարգել գործողությունները, սակայն Օբաման խնդրի նկատմամաբ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում։

Իսկ այդ ժամանակ Պուտինը խորհրդակցություններ է վարում երկու երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում ապրիլի 5-ին Ռուսաստանի անմիջական աջակցությամբ, առանց ԵԱՀԿ ՄԽ մասնակցության ձեռք է բերվում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն։ Դրանով Ռուսաստանն իրեն դրսեւորեց որպես հակամարտության կարգավորման մեջ հաղթող կողմ եւ ամրապնդեց իր ազդեցությունը տարածաշրջանում։




Լրահոս