Իսրայելական «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալոնը բողոք է ներկայացրել՝ Ադրբեջանին իսրայելական սպառազինության վաճառքի փաստով:
Ինչպես հայտնում է i24 պորտալը, բողոքի նամակում, մասնավորապես, նշվում է, որ մոտ օրերս պլանավորվում է անօդաչու սարքերի նոր խմբաքանակ ուղարկել Ադրբեջան: Քաղաքական գործիչը կոչ է արել երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոն Գալոնին դադարեցնել մատակարարումները, մինչ իսրայելական կողմը վստահ չլինի, որ դրանք չեն օգտագործվի հայկական կողմի դեմ:
«Հայաստանն ու Ադրբեջանը Իսրայելի բարեկամ երկրներն են: Լեռնային Ղարաբաղում իսրայելական զենքի կիրառումն անընդունելի է»,- ասվում է նամակում:
Գալոնի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի և Իսրայելի գործարքի ծավալը կազմում է 5 մլրդ դոլար: