ԵԱՀԿ նախագահությունը հետևում է գլխատված զինվորների ու խոշտանգված մարմինների մասին հայկական զեկույցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան կարևոր է համարում ղարաբաղա­ ադրբեջանական շփման գոտում զինադադարի պահպանումն ու խաղաղ բանակցային գործընթացին անցումը: «Արմենպրես»­ի փոխացմամբ` ապրիլի 12­-ին այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Պատասխանելով հարցին, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելով, արդյոք, միջազգային հանրությունը, այդ թվում` Գերմանիան, չեն նպաստում հակամարտության սրմանն ու նման արյունալի դեպքերին` Մաթիաս Քիսլերը նշեց. «Անշուշտ ես իրադարձությունների զարգացման մասին զեկուցել եմ Բեռլին, ու դա իմ աշխատանքային գործունեության հիմնական թեման է եղել անցյալ շաբաթվա ընթացքում: Ռազմական գործողությունների սկսումը, անշուշտ, հետքայլ է մինչ այժմ խաղաղությանն ուղղված բանակցային գործընթացներում: Այդ պատճառով է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Շտայնմայերը անհապաղ զանգահարել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներին` հորդորելով պահպանել հրադադարը: Մենք պետք է առաջ նայենք, բայց մեզ համար կարևոր է, որ զինադադարը պահպանվի երկու կողմերում էլ»:

«Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր չի կարծո՞ւմ, որ ժամանակն է հանել հավասարության նշանն ու Ադրբեջանին վերաբերվել որպես ագրեսորի, որը գլխատում է զինվորների, խոշտանգում է ծեր մարդկանց ու զոհվածների մարմինները» հարցին պատասխանելով էլ` Մաթիաս Քիսլերը հայտնեց, որ արդեն լսել են հայկական կողմի զեկույցները, որում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատման ու մահացածների խոշտանգման հարցերին: «ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է այդ զեկույցներին, բայց դեռևս չկան մեծանիզմներ` առաջ շարժվելու համար»,­ասաց դեսպանը:

Նա նաև նշեց, թե հիմնավոր տեղեկություններ չունի այն մասին` ինչպես է ամեն ինչ զարգացել ապրիլի 2-­ին: Գերմանիայի դեսպանի խոսքով` իրենք անվերապահ աջակցություն են ցուցաբերում Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնք արդեն եղել են Երևանում, Ստեփանակարտում ու Բաքվում, և սպասում են, թե ինչ եզրակացությունների կհանգեն նրանք: «Հակամարտության լուծման ճանապարհները լիարժեքորեն գտնվում են եռանախագահների մանդատի ներքո»,­ավելացրեց պաշտոնյան:




Լրահոս