Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին, ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է: Այս մասին հաղորդում են “ՀայՌուսգազարդ” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պատճառն այն է, որ վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին և 9-ին վերանորոգման աշխատանքներ իրականացնել “Կրասնի Մոստ” գազաչափիչ կայանում:
 




Լրահոս