Արդեն մի քանի օրից՝ ապրիլի 17-ին, Հայաստանի 36 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Հրազդանցիները նույնպես կընտրեն իրենց քաղաքապետին, որի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը եւ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ով արդեն 5-րդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը՝ քաղաքապետի պաշտոնում աշխատելով 14 տարի:
ArmLur.am-ին տրված հարցազրույցում Արամ Դանիելյանը 14 երկարուձիգ տարիների ընթացքում իր կողմից իրականացված աշխատանքների ցանկում առանձնացրել էր նաեւ տանիքների վերանորոգումը՝ ընդգծելով, որ ամեն տարի իրականացվում են ընթացիկ վերանորոգումներ:
Մի կողմ թողնելով այն փաստը, որ Հրազդանի քաղաքապետի կողմից տանիքների վերանորոգումը որպես իր գործունեության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը արդեն բազմիցս ներկայացվել է` նշենք, որ անգամ այս հարցում առկա են բազմաթիվ թերացումներ:
Հրազդան քաղաքում կատարած շրջայցի արդյունքում ArmLur.am արձանագրել է բազմաբնակարան շենքեր, որտեղ մարդիկ արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում են տանիքների խարխուլ վիճակի արդյունքում գոյացող «ջրհեղեղների» դեմ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան